Ադրբեջանը ռուսական անունների արգելք է սահմանում

Ադրբեջանը ռուսական անունների արգելք է սահմանում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախարարների կաբինետին կից տերմինաբանական կոմիտեի փոխնախագահ Սայալ Սադիղովան հայտարարել է, որ այսուհետ Ադրբեջանում հսկողություն կսահմանվի երեխաների անվանակոչման հարցում, հայտնում է ANSPRESS-ը:

«Ինչպես կարելի է և ինչպես չի կարելի անվանակոչել երեխային իրավունք ունի որոշելու տերմինաբանական հանձնաժողովը: Անհաճո անունների ցուցակը կազմված է և ներկայացվել է կառավարության քննարիկմանը»,-ասվում է «russian.rt.com» պորտալում հրապարակված «Իվանը տեղ չունի Ադրբեջանի սարերում՝ Բաքուն ռուսական անունների արգելք է սահմանում» հոդվածում:

«Ամեն ադրբեջանական ընտանիք չի ամուսնացնի աղջկան Դմիտրիի հետ»,-վստահ է հանձնաժողովի նախագահ Սայալ Սադիղովան: Նույնն, ըստ նրա, վերաբերում է կանանց՝ պետք է արգելվեն «ռուսական անունները. Մարիա, Եկատերինա, Օլգա»: «Անունները պետք է լինեն կարճ, բովանդակալից ու կոնկրետ»,-ամփոփում է Սադիղովան:

Օրինագծը միանշանակ չի ընդունվել: Վերջնական որոշումը կառավարությանն է վերապահված: Ադրբեջանում այժմ կան երիտասարդներ, որոնք հետևյալ անուններն են կրում՝ Բիբիգուլու, Պակետ, Պյապիշ, Սյարխոշ, Գյուբասար, Ջինդար, ինչպես նաև աղջիկներ՝ Դիբիր, Թոյհանիմ, Սյահհանիմ, Գիլաս, Այվա, Թայյարա, Ֆինդիգ, Լիմոն, Ժակետ, Ուֆունե անուններով: Խորհրդային տարիներին տարածված էին Տրակտոր, Կոմբայն, Կոլխոզ, Բոլշևիկ, Կոմսոմոլ, Պրիկազ, Նովելլա և այլ անուններ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---