5 հոկտեմբերի 2005 - 20:27 AMT
Դեկտեմբերին Հայաստան կժամանի Ռուսաստանի վարչապետ Միխաիլ Ֆրադկովը
Ընթացիկ տարվա դեկտեմբերի սկզբին Հայաստան կժամանի Ռուսաստանի վարչապետ Միխաիլ Ֆրադկովը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Ըստ նրա, ռուսական կառավարության ղեկավարի այցը չի կրի պաշտոնական բնույթ, այն կապված է Հայաստանում Ռուսաստանի տարվա փակման արարողության հետ: Իհարկե, հանդիպման ընթացքում մենք կքննարկենք նաեւ երկկողմ մի շարք հարցեր»,- հայտարարել է Ա.Մարգարյանը: Նշենք, որ հոկտեմբերի 12-ին Երեւանում տեղի կունենա հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որին մասնակցելու համար Երեւան կժամանի Ռուսաստանի տրանսպորտի նախարար, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լեւիտինը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: