8 մարտի 2013 - 13:43 AMT
Արթուր Աբրահամ․ Հայ մայրեր, ձեր ձեռքերում է մեր ժողովրդի լուսավոր ապագան

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը շնորհավորել է կանանց միամսյակը։

«Մեծարգո մայրեր, քույրեր, կանայք և աղջիկներ, շնորհավորում եմ ձեր միամսյակը, մաղթում եմ բարձր տրամադրություն ինչպես առաջիկա տոնական ամսվա, այդպես էլ ողջ տարվա ընթացքում:Մշտապես զգացեք մայրության, գեղեցկության բերկրանքը, եղեք սիրված, առողջ, երջանիկ: Դուք բոլորդ գեղեցիկ եք, և հենց ձեզանով է գեղեցկանում կյանքը, աշխարհը, գոյությունը: Հաճախ ժպտացեք, այդպես ավելի եք գեղեցկանում: Մենք` տղամարդիկ, ուժեղ ենք ձեզանով:

Հայ մայրեր, դուք տան հիմնասյուներն եք, ձեր ձեռքերում է մեր ժողովրդի լուսավոր ապագան, սերունդների հայեցի դաստիարակության ազգանվեր գործը: Իմ անսահման սերը բոլորիդ»: