ԲՀԿ, ՀՅԴ և «Ժառանգության» անդամները քննարկել են Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության ձևաչափը

ԲՀԿ, ՀՅԴ և «Ժառանգության» անդամները քննարկել են Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության ձևաչափը

PanARMENIAN.Net - Երեկ երեկոյան ՀՅԴ ԳՄ շենքում տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստանի», Հայ հեղափոխական դաշնակցության և «Ժառանգության» ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Հանդիպմանը քննարկվել են համագործակցության վերաբերյալ հարցեր, այդ թվում` մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության ձևաչափը:

Հովսեփ Խուրշուրդյանը տեղեկացրեց, որ հանդիպման նախաձեռնողը «Ժառանգությունը» չի եղել, իրենք մասնակցել են հյուրի կարգավիճակով:

Նկատենք, որ հանդիպմանը չի մասնակցել Հայ ազգային կոնգրեսը, չնայած, որ ՀԱԿ ներկայացուցիչները ևս կողմ են արտահայտվել համագործակցությանը` մասնավորապես, Երևանի ավագանու ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելուն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---