9 մարտի 2013 - 11:15 AMT
«Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը կոնսուլտացիաներ են վարում

«Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը արդեն երկու օր է կոնսուլտացիաներ են վարում համագործակցության ձևաչափը ճշգրտելու համար: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Նա նշեց, որ քննարկում են նաև Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության հարցը:

Ավելացնենք. որ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները կողմ են արտահայտվել այդ ընտրություններում միասնական ցուցակով մասնակցելուն:

Երևանի ավագանու ընտրությունները նշանակված են մայիսի 6-ին: ՀՀԿ ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Մասնակցության մասին հայտնել է նաև ՕԵԿ-ը: Այս կուսակցության ցուցակի առաջին հորիզոնականում կլինի ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: