Չինաստանի նոր նախագահն ընտրվելու դեպքում առաջին այցը կկատարի Ռուսաստան

Չինաստանի նոր նախագահն ընտրվելու դեպքում առաջին այցը կկատարի Ռուսաստան

PanARMENIAN.Net - Չինաստանի նոր նախագահն ընտրվելու դեպքում առաջին այցը կկատարի Ռուսաստան և մի շարք աֆրիկյան երկրներ: Այդ մասին հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Յան Ցզեչին 12-րդ գումարման Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի առաջին նստաշրջանում:

«Մենք մտադիր ենք ռուսական կողմի հետ համատեղ առաջ տանել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության զարգացումը»,-մեջբերում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը Չինաստանի ԱԳ նախարարի խոսքերը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---