9 մարտի 2013 - 15:14 AMT
Հակոբ Հակոբյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով

Գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի գլխավորությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարությունից:

Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանը մահացել է երեկ երեկոյան՝ հիվանդանոցում, սրտամկանի կաթվածից: Գեղանկարիչը ծնվել է 1923 թվականին: Նա մայիսի 24-ին կդառնար 90 տարեկան: