Սեդրակ Աճեմյանը դրվատանքով է խոսել սիրիահայերի նկատմամբ ցուցաբերվող աջակցության մասին

Սեդրակ Աճեմյանը դրվատանքով է խոսել սիրիահայերի նկատմամբ ցուցաբերվող աջակցության մասին

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանին, վարչության անդամ Վազգեն Կալթակճյանին և ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Գևորգ Պերկուպերկյանին:

Հանդիպման սկզբում ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետն իր և կուսակցության ղեկավար մարմնի անունից շնորհավորել է Նախագահ Սերժ Սարգսյանին՝ վերընտրվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել պաշտոնավարման երկրորդ ժամանակահատվածում: Սեդրակ Աճեմյանը բարձր է գնահատել Նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ կառավարության գործունեությունը, ընդգծելով, որ չնայած դեռևս առկա բազմաթիվ խնդիրներին, որոնց նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է իր նախընտրական քարոզարշավի ամբողջ ընթացքում, Հայաստանը հաջողությամբ ընթանում է բարեփոխումների ուղիով, և անցած ժամանակահատվածում զգալի աշխատանք է արձանագրվել: ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետը փետրվարի 18-ի ընտրությունները նախորդների համեմատությամբ, մի քանի քայլով առաջընթաց է գնահատել, որը դրական արձագանք է գտել նաև միջազգային ասպարեզում:

Սեդրակ Աճեմյանը դրվատանքով է խոսել Հայաստանում սիրիահայերի նկատմամբ ՀՀ նախագահի գլխավորությամբ իրականացվող քաղաքականության, մեր հայրենակիցներին ցուցաբերվող մեծ ուշադրության, աջակցության և հոգատար վերաբերմունքի մասին:

Նշելով, որ հայ ժողովուրդը դեռևս դժվարին մարտահրավերներ ունի հաղթահարելու, ՍԴՀԿ ներկայացուցիչները կարևորել են համազգային խնդիրների լուծման գործում միասնականությունը և վերահաստատել կուսակցության պատրաստակամությունը՝ շարունակելու ի նպաստ մեր ժողովրդի և պետության աջակցել իշխանություններին՝ այդ խնդիրների լուծման գործում: Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ նախագահը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և հնչած գնահատականների համար՝ ընդգծելով, որ բարձր է գնահատում ավանդական կուսակցությունների, այդ թվում՝ ՍԴՀԿ պատմական դերակատարությունը համազգային խնդիրների լուծման գործում և կարևորում է կուսակցության համագործակցության պատրաստակամությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---