Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը կգլխավորի Վարդան Օսկանյանը

Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը կգլխավորի Վարդան Օսկանյանը

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի սեփական ցուցակով, որը կգլխավորի ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Հարցին, թե այդ դեպքում ինչ զարգացումներ կլինեն մյուս խմակցությունների հետ հանդիպում-քննարկումների համատեքստում, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, որ դրանք կշարունակվեն, և եթե հնարավոր լինի ԲՀԿ առանցքի շուրջ ձևավորել կոնսոլիդացիա, ապա կուսակցությունը պատրաստ է բոլոր տեսակի քննարկումներին:

Հավելենք, որ սեփական ցուցակով ավագանու ընտրություններին գնալու մասին որոշումը կուսակցությունը կայացրել է այսօր տեղի ունեցած քաղխորհրդի ընդլայնված նիստում:

Հիշեցնենք նաև, որ այս պահին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը: Ինչպես արդեն հայտնի է ՀՀԿ ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, իսկ ՕԵԿ-ի ցուցակը` ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:

Երևանի ավագանու ընտրությունները նշանակված են մայիսի 5-ին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---