Հնդկաստանի փոխնախագահը այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան եւ եղեւնի է տնկել Հիշատակի ծառուղում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 7-ին Հնդկաստանի պատվիրակությունը փոխնախագահ Բհարիոն Սինգհ Շեխավատի գլխավորությամբծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին: Հնդկաստանի փոխնախագահը այցելել է նաեւ Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարան, որտեղ հուշագիր է թողել եւ եղեւնի է տնկել մերձակա Հիշատակի ծառուղում: Նշենք, որ երկօրյա այցի շրջանակներում Հնդկաստանի փոխնախագահը կհանդիպի Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, արտգործնախարար Վարդան Օսկանյանի, գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանի հետ: Այցի ընթացքում կստորագրվեն մի շարք փաստաթղթեր, ուղղված երկկողմ համագործակցության զարգացմանը: Հնդկաստանի փոխնախագահը կընդունի նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին: Բացի այդ, հանդիպում է նախատեսված Երեւանի բժշկական համալսարանի ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Հոկտեմբերի 8-ի առավոտյան հնդկական պատվիրակությունը կմեկնի Երեւանից, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---