
Մարտի 10-ին, ժամը 12.03-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Նորքի 5-րդ զանգվածում` նախկին կոշիկի գործարանում:Դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ և ԱԻ արձագանքման խմբերը, հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Միկոյան փողոցի թիվ 12 հասցեում գտնվող փրփրապլաստի արտադրամասում:Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.41-ին, մարվել` 12.50-ին:Արտադրամասից այրվել է 700 քմ հատված` գույքով:Զոհեր և վիրավորներ չկան: