10 մարտի 2013 - 16:04 AMT
«Սպարտակ» - «Թերեկ»՝ 3:1. Երեք գոլի հեղինակն էլ Յուրա Մովսիսյանն է

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» 3:1 հաշվով առավելության հասավ Գրոզնիի «Թերեկի» նկատմամբ: Խաղի հաշիվն երկրորդ րոպեինբացեց Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, իսկ 29-րդ րոպեին արդեն կրկնապատկեց իր ակումբի առավելությունը:

Երկրորդ խաղակեսում Մովսիսյանը ևս մեկ գնդակ ուղարկեց «Թերեկի» դարպասը՝ առաջին անգամ «Սպարտակի» կազմում դառնալով հեթ-տրիկի հեղինակ: Դրանից քիչ անց հյուրերի կիսապաշտպան Մաուրիսիոն կրճատեց հաշվի տարբերությունը:

Այսպիսով` հավաքելով 3 միավոր, «Սպարտակն» առաջ անցավ «Թերեկից», «Դինամոյից» ու «Կուբանից» ու աղյուսակում 35 միավորով զբաղեցրեց է չորրորդ հորիզոնականը: