Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը հերքել է ԱՄՆ ու Թալիբանի համագործակցությունը

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը հերքել է ԱՄՆ ու Թալիբանի համագործակցությունը

PanARMENIAN.Net - Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքերի գլխավոր հրամանատար Ջոզեֆ Դանֆորդը հերքել է Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի տվյալները ԱՄՆ ու Թալիբանի համագործակցության մասին, հայտնում է Associated Press-ը:

«Մենք չափից շատ ու ծանր ենք պատերազմել վերջին 12 տարում, որպեսզի կարծենք, թե բռնությունն Աֆղանստանում ինչ-որ օգուտ կբերի մեզ»,-ասել է Դանֆորդը:

Մարտի 10-ին Քարզայը հայտարարեց, թե ԱՄՆ-ն թալիբների հետ բանակցում է Քաթարում և փորձում է ապակայունացնել իրավիճակը երկրում: «Երեկվա պայթյունները Քաբուլում ու Հոստում ապացուցում են, որ նրանք ծառայում են Ամերիկային»,-ասել է Աֆղանստանի նախագահը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---