11 մարտի 2013 - 11:36 AMT
Յուրա Մովսիսյան. Սա առաջին հեթ-տրիկն է իմ պրոֆեսիոնալ կարիերայում

Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրից հետո «Թերեկի» հետ խաղում ասել է, որ առաջին հանդիպումից հետո գերազանց զգացողություններ ունի. «Մենք երեք միավոր վաստակեցինք, ես հեթ-տրիկի հեղինակ դարձա, սա ուղղակի ֆանտաստիկա է»:

Ըստ նրա, բոլոր գոլերը իր համար առանձնահատուկ են, ամենակարևորը, դրանք բոլորը տարբեր կերպ են իրացվել: «Խաղից հետո թիմը գնդակը ինձ նվիրեց բոլոր խաղացողների ինքնագրերով: Սա առաջին գնդակն է, որ ես խփել եմ «Սպարտակի» կազմում»,-Մովսիսյանի խոսքն է մեջբերում sovsport.ru-ն:

Նա նաև ասել է, որ խաղից առաջ չէր սպասում, որ հեթ-տրիկի հեղինակ կդառնա. «Ինձ համար դա անակնկալ դարձավ: Սա իմ առաջին հեթ-տրիկն է պրոֆեսիոնալ կարիերայում»: