Դերասան Դմիտրի Նազարովը Մովսիսյանին անվանել է Մեսսիսյան

Դերասան Դմիտրի Նազարովը Մովսիսյանին անվանել է Մեսսիսյան

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ժողովրդական արտիստ Դմիտրի Նազարովը, տպավորված լինելով Յուրա Մովսիսյանի դեբյուտով, պատկերավոր կերպով անվանել է նրան Մեսսիսյան:

Յուրա Մովսիսյանը, որը «Սպարտակ»-«Թերեկ» խաղում դարձել է հեթ-տրիկի հեղինակ, խոստովանել է, որ գոլերը նվիրում է երեխաներին ու ընտանիքին. «Բոլորին, ով հավատում էր ինձ ու սատարում»:

Ֆուտբոլիստը հավելել է, որ մթնոլորտը «Լուժնիկի» ստադիոնում ուղղակի ֆանտաստիկ է եղել:

«Առաջին անգամ զգացի «Սպարտակի» երկրպագուների աջակցությունը: Դա յուրահատուկ բան է»,-Մովսիսյանի խոսքն է մեջբերում «Սպարտակի» պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---