11 մարտի 2013 - 13:39 AMT
Գերմանացի զինվորներին Թուրքիայում արհամարանքով են վերաբերվում

Թուրքիայում տեղակայված գերմանական զորակազմի ներկայացուցիչները հայտարարել են, որ տեղացի զինվորները արհամարանքով են վերաբերվում իրենց, համարելով նրանց անկոչ հյուրեր:

Թուրքիայում տեղակայված 400 գերմանացի զինվորականները հիմնականում սպասարկում են «Patriot» հակահրթիռային համակարգերը: Նրանց բողոքները պատճառ են դարձել Գերմանիայի խորհրդարանական հանձնաժողովի ստուգման, որը խնդիրներ է հայտնաբերել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների միջև:

«Patriot» համակարգերը տեղակայվեցին սիրիական սահմանի մոտ, քանի որ պաշտոնական Անկարան մտավախություն ուներ, որ հարևան պետության հակամարտությունը կարող է անցնել նաև Թուրքիայի տարածք: Այնուամենայնիվ գերմանացի զինծառայողների տեղակայումն արտերկրում արտառոց դեպք է, հայտնում է MIGnews.com-ը: