Վրաստանի խորհրդարանը հրաժարվել է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները ՌԴ հետ

Վրաստանի խորհրդարանը հրաժարվել է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները ՌԴ հետ

PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ու վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի կողմնակիցները եկել են համաձայնության առանցքային հարցի շուրջ: Վրաստանի խորհրդարանը միաձայն ընդունել է «Արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների մասին» բանձևը, որը փաստացի բացառում է դիվանագիտական հարաբերությունների վերականգնունը Ռուսաստանի հետ: Անդամակցումը ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը համարվել են Վրաստանի արտաքին քաղաքականության «հիմնական գերակայությունները», ինչպես նաև «տարածքների ապաօկուպացիան և տարածքային ամբողջականության վերականգնումը միջազգայնորեն ճանաչված սահմաններում»:

ԱՄՆ-ն փաստաթղթում հանդես է գալիս որպես «ռազմավարական դաշնակից», իսկ Ռուսաստանը 19 կետերից միայն 3-ում է հիշատակվում: Թբիլիսին մտադիր է բանակցել Մոսկվայի հետ «հակամարտության կարգավորման, բարիդրացիական հարաբերությունների հաստատման» շուրջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---