Ստանիսլավ Տարասով. Հանրահավաքներն Ադրբեջանում իրադարձությունների սպասված զարգացում են

Ստանիսլավ Տարասով. Հանրահավաքներն Ադրբեջանում իրադարձությունների սպասված զարգացում են

PanARMENIAN.Net - Հանրահավաքներն Ադրբեջանում իրադարձությունների սպասված զարգացում են, ակնկալվում էր, որ «արաբական գարունը» կհասնի Անդրկովկաս: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտարարել պատմաբան, քաղաքապետ, Մերձավոր Արևելքի ու Կովկասի երկրների խնդիրնեի գծով փորձագետ Ստանիսլավ Տարասովը: Ըստ նրա, Հարավային Կովկասի մյուս երկրներն, ի տարբերություն Հայաստանի, կարծում էին, որ եթե նրանք հեռանան Ռուսաստանից ու շրջվեն դեպի Արևմուտք, ապա ամեն ինչ լավ կլինի: Սակայն, նրանք օֆսայդում հայտնվեցին, հայտնվեցին հեռավոր արևելքում, բացի այդ ինտեգրվեցին այնպիսի ապակայունացնող գործընթացներին, որոնք հսկայական տարածաշրջան են ընդգրկում Աֆրիկայից մինչև Կասպից ծով: «Ինչ վերաբերում է բողոքի ցույցերին Ադրբեջանում, ապա դրանք որոշակի յուրահատկություններ ունեն ու դրդապատճառներ: Արևմուտքի հիմնարար հենքը ժողովրդավարության պայքարն է բռնատիրության դեմ: Հեռացավ Քադդաֆին, Մուբարաքը, Ասադին ստիպում են ժողովրդավարացման գնալ: Սակայն, պարզվում է, որ ժողովրդավար Սահակաշվիլին նույնպես նահանջում էր դեպի ավտոկրատիա և, անկասկած, այդ գործընթացները ի հայտ կգան նաև Ադրբեջանում»,-ասել է Տարասովը:

Ռուս քաղաքագետը նաև նշել է, որ ժողովրդավարության այն չափանիշներին, որոնք ներկայացնում է Արևմուտքը, Ադրբեջանը չի համապատասխանում: «Նկատեք՝ Ռուսաստանը հետխորհրդային տարածքում հանդես չի գալիս ժողովրդավարական առաքելությամբ: Նա չի սատարում ոչ իշխանություններին, ոչ ընդդիմությանը, ի հակակշիռ Արևմուտքի, որն աջակցում է և մեկն, և մյուսին՝ մանիպուլայցիայի ենթարկելով երկուսին: Ինչ վերաբերում է վերջին հանրահավաքներին Ադրբեջանում, կա ևս մեկ գործոն՝ երբ Բաքուն հանդես է գալիս Հայաստանի դեմ պատերազմ սկսելու սպառնալիքներով, պարզվում է, որ բանակում, որը կոչված է պաշտպանելու նրա շահերն, ամեն ինչ չէ, որ կարգին է: Հանրահավաքները խարխլում են ռեժիմի հիմքերը նախագահական ընտրություններին ընդառաջ: Եվ այստեղ գլխավոր պահն առաջնորդի ընտրությունն է: Եթե նրանք հույսները դնեն Արևմուտքի վրա, կարժանանան արաբական առաջնորդների ճակատագրին»,-ասել է Տարասովը:

Նա գտնում է, որ Ադրբեջանում միամտաբար կարծում են, թե պատրաստի տեսքով ստացել են նախկին խորհրդային հանրապետությունը և կարող են կառավարել այնպես, ինչպես ուզում են, սակայն հայտնվեցին միանգամայն այլ իրավիճակում: «Գլոբալիզացիան խթանում է նաև ազգային ինքնագիտակցության աճը: Թուրքիան դա արդեն հասկացել է՝ այնտեղ միայն 40 տոկոսն է իրեն ազգությամբ թուրք համարում 80 մլն բնակչության դեպքում: Ադրբեջանը բազմազգ երկիր է, կան ազգություններ, որոնք ադրբեջանականցվել են խորհրդային ձևով: Այնպես որ, այդ բոլոր խնդիրները՝ սոցիալ-տնտեսական, ազգային և այլն հանգեցրին այս իրավիճակին, որից ելքը միայն ժողովրդավարացումն է: Առանց ժողովրդավարացման ու նոր ազգային քաղաքականության, Ադրբեջանը կկորցնի իր տարածքները, քանի որ Ղարաբաղի հայերին ամենևին պետք չէ միանալ ավտորիտար պետությանն ու դրանով իսկ խրախուսել նրան»,-ասել է Տարասովը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---