Դեսպան Նազարյան. Շահարկելով Խոջալուի դեպքերը՝ Ադրբեջանը փորձում է թաքցնել իր հանցագործությունները11 մարտի 2013 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Խոջալուի դեպքերը շահարկելու և այդ առթիվ Նյու Յորքում ադրբեջանական կողմի ամոթալի քարոզչոթյան մասին օրերս ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը նամակով դիմեց կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Մարտի 8-ին տարածվեց ՀՀ դեսպանի այդ նամակը որպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի փաստաթուղթ, որում մասնավորապես նշվում է, որ «Դժբախտաբար, վերջերս Ադրբեջանը շահարկում է Խոջալուի դեպքերը` ուժգնացնելու համար իր հակահայկական քարոզչությունը, ինչպես ՄԱԿ-ում, այնպես էլ դրա շրջանակից դուրս»: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, հղում կատարելով «Ադրբեջանա-ամերիկյան դաշինք» կազմակերպության կողմից Նյու Յորք քաղաքի որոշ վայրերում փակցված «Խոջալուի ցեղասպանություն. Մարդկային ողբերգություն Ադրբեջանում. օգնիր ադրբեջանցիներին ու հայերին հասնելու խաղաղության» խորագրով կոմերցիոն գովազդային վահանակներին` դեսպանը նշում է, որ «….քաղաքի, ուր գտնվում են ՄԱԿ-ի կենտրոնակայանն ու ամենամեծ թվով անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունները, hասարակական կյանքում այս անթույլատրելի միջամտությունից զատ, խորապես մտահոգիչ է փաստերի աղավաղումն ու էթնիկ նախապաշարմունք պարունակող այսպես կոչված «հասարակությանը տեղեկացնելու» այս քարոզարշավը, որն իրականացնում է Ադրբեջանի կառավարությունն իր PR գործակալի միջոցով: Այս սարսափելի նախաձեռնությունը, որը ֆինանսավորում է Ադրբեջանը, ծնում են քսենոֆոբիա և ատելություն ու վտանգում ազգերի ձգտումը հաստատելու հարատև խաղաղություն` հիմնված ճշմարտության և արդարության վրա: Ադրբեջանը մշտապես աղավաղում է 1992թ. Խոջալուի դեպքերի իսկությունը, որոնք համաձայն միջազգային տարբեր կազմակերպությունների ու ադրբեջանական բարձրաստիճան ղեկավարների` ներառյալ այդ ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովի վկայակոչումների, կազմակերպվել էին Ադրբեջանի «Ազգային ճակատ» ընդդիմության կողմից` այդ ժամանակաշրջանի ադրբեջանական ղեկավարությունից ձերբազատվելու համար»: Դեսպան Նազարյանը հավելում է, որ` «...դիմելով նման քայլերի` Ադրբեջանը փորձում է թաքցնել իր հանցագործությունները, խուսափել Լեռնային Ղարաբաղի հարցը ռազմականացնելու պատասխանատվությունից: Եվ եթե Ադրբեջանն իրապես ցանկանում է օգնել ադրբեջանցիներին ու հայերին հասնել խաղաղության և հակամարտության կարգավորման, «հասարակությանը տեղեկացնելու» այս անհիմն ու սադրիչ քարոզարշավի փոխարեն ջանքերն ու միջոցները պետք է ուղղի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ վարվող բանակցություններում կառուցողական մասնակցություն ունենալու համար»: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |