Մեղադրանք է առաջադրվել այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու համար

Մեղադրանք է առաջադրվել այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու համար

PanARMENIAN.Net - 2013թ. փետրվարի 22-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ` այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ, հայտնում է դատածազության մամլո ծառայությունը:

2013թ. փետրվարի 18-ին «www.iditord.orgե ինտերնետային կայքում հրապարակվել էր ահազանգ, ըստ որի` Երևանի թիվ 06/16 ընտրատեղամասում դիտորդը նկատել է Կ. Նավասարդյանի անվան դիմաց Նարեկ Մարտիրոսյանի ստորագրելը:

Նյութերի նախապատրաստման շրջանակներում բացատրություն էր տվել Կ.Նավասարդյանի հայրը, ով հայտնել էր, որ որդին գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում և չի մասնակցել ՀՀ նախագահի ընտրություններին։ Մինչդեռ ընտրատեղամասի ընտրացուցակի զննության ժամանակ պարզվել էր, որ Կ.Նավասարդյանի անվան դիմաց լրացված են անձնագրային տվյալներ, և կա ստորագրություն։ Նարեկ Մարտիրոսյան անուն-ազգանունով ընտրող նշված տեղամասի ցուցակներում չի եղել։

Նախաքննության ընթացքում ուսումնասիրվել են Կ.Նավասարդյանի անվան դիմաց լրացված անձնագրային տվյալները: Ըստ նախաքննության տվյալների` դրանք համապատասխանել են Մարգարիտա Նավասարդյանի անձնագրային տվյալներին, ով հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է և ցուցմունք տվել, որ որպես ընտրող` ընդգրկված է եղել թիվ 06/08 ընտրատեղամասում, որտեղ էլ կատարել է քվեարկությունը: Նա պնդել է, որ քվեարկությանը մասնակցել է մեկ անգամ, իր անձնագիրը որևէ մեկին չի տվել և դժվարացել է ասել, թե ինչպես են իր անձնագրային տվյալները հայտնվել 06/16 ընտրատեղամասի ընտրացուցակում՝ Կարապետ Նավասարդյանի անվան դիմաց: Միաժամանակ պարզվել է, որ ընտրացուցակում կատարված ստորագրությունը չի պատկանում Մ. Նավասարդյանին:

Հանձնարարություններ էին տրվել ոստիկանության ստորաբաժանմանը՝ ապահովել քրեական գործով քննության լրիվությունը, օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունը: Կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ իսկապես Նարեկ Մարտիրոսյանն է ստորագրել գրանցամատյանում և փորձել քվեարկել այլ անձի փոխարեն, ինչը կանխվել է դիտորդի միջամտության արդյունքում:

Պարզվել է նաև, որ Նարեկ Մարտիրոսյանի և Մարգարիտա Նավասարդյանի անձնագրային տվյալները նույնն են, առկա է ընդամենը մեկ թվի տարբերություն /2-9/:

Ն. Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով: Նա իրեն լիովին մեղավոր է ճանաչել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---