Ր. Հովհաննիսյան. Պարոն Սարգսյան, ես չեմ մերժել երկխոսության հրավերը, ձեր նստավայրը ստում է

Ր. Հովհաննիսյան. Պարոն Սարգսյան, ես չեմ մերժել երկխոսության հրավերը, ձեր նստավայրը ստում է

PanARMENIAN.Net - Քիչ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում բացօթյա ասուլիս տվեց և ևս մեկ անգամ նշեց, որ ապրիլի 9-ին երկարատև երկունքից հետո ծնվելու է նոր Հայաստան: «Պիտի փորձեմ այլևս չօգտագործել սուտ, կեղծիք ու վախ բառերը: Սա ժողովրդին զորակցելու վճռորոշ փուլն է»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Անդրադառնալով այսօր տարածված այն տեղեկատվությանը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ մերժել է Սերժ Սարգսյանի հրավերը և չի ցանկացել հանդիպել նրան, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց.

«Պարոն Սարգսյան, ես չեմ մերժել երկխոսության հրավերը, ձեր նստավայրը ստում է: Ես բաց եմ հաղորդակցության համար, եթե երկխոսությունը կարող է հարց լուծել, ես դրա կողմակիցն եմ, ես դա ապացուցել եմ ոտքով նախագահի նստավար գալով: Ես արդեն հայտարարել էի մեր նոր պայքարի և նոր հանգրվանի մասին և ասել էի, որ մինչև ապրիլի 9-ը այստեղից չեմ հեռանա, ինձ հրավիրում են նախագահակական նստավայր իմ այս հայտարարությունից հետո: Ես հիմա ասում եմ, որ պատրաստ եմ ցանկացած երկխոսության, որը կկայանա այստեղ՝ Ազատության հրապարակում, ձեր առաջարկած ժամին»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը և հավելեց, որ վաղը ժամը 12-ին Ռուբեն Հակոբյանը կտա մամուլի ասուլիս, ժամը 17:00-ին ինքը հանդես կգա կարճ հայտարարությամբ:

«Ժառանգության» առաջնորդը տեղեկացրեց, որ ուրբաթ օրը կլինի հերթական հանրահավաքը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---