Սայմոն Ֆրեյզեր. Հայստանը մեծ ձգտումներ ունի դեպի ԵՄ

Սայմոն Ֆրեյզեր. Հայստանը մեծ ձգտումներ ունի դեպի ԵՄ

PanARMENIAN.Net - Միացյալ Թագավորության արտաքին գործերի փոխնախարար Սայմոն Ֆրեյզերը Հայաստանում է, և սա նրա առաջին այցն է: Փոխնախարարն արդեն հանդիպել է և, իր խոսքով, հետաքրքիր քննարկումմներ է ունեցել նախագահի, վարչապետի և ԱԳ նախարարի հետ: Սայմոն Ֆրեյզերն այսօր Երևանում բրիտանական դեսպանատանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ հանդիպումների ժամաանակ երեք թեմա են քննարկել:

Առաջինը երրկողմ հարաբերությունների զագացման վերաբերյալ էր՝ քաղաքական և տնտեսկան հարաբերություններին են անդրադարձել: Երկրորդ թեման եղել է ԵՄ հետ հարաբերությունը զարգացնելուն միտված Հայաստանի ձեռնարկած քայլերը: Եվ քննարկվել են տարածաշրջանային հարցեր՝ ներառյալ ԼՂ հիմնախնդիրը:

«Ուրախ եմ, որ իմ այցելությունը հաջորդում է ԵՄ կազմում մեր նախարարի այցելությանը: Առևտրի և գործարար շահերի առաքելություն էինք ուղարկել, սա ապացույց է, որ պատրաստ ենք լրացուցիչ ներդրումներ անել, հատկապես աջակցել բրիտանակաան ընկերություններին, որոնք ցանկանում են ներդրումներ անել այստեղ: Նախագահը և վարչապետը ընդգծեցին գերակայություն համարվող տնտեսական ոլորտները: Օրինակ, հանքարդյունաբերության ոլորտը, մենք ունենք ընկերություն, որը շատ է ցանկանում ներգրավել այդ ոլորտում: Կցանականաք զարգացնել մեր տնտեսական և առևտրայհին հարաբերությունները, հույս ունենք դա կնպաստի ՀՀ-ԵՄ հարաբերություններին: Մենք կկատարելագործենք հարաբերությունները, կվերացնենք մաքսային ոլորտի խոչընտոդները»,- ասաց ՄԹ փոխնախարարը: Նա նշեց, որ իրենք շահագրգրված են մեծացնել ներդնումների ծավալը, իսկ հետագա ներդնումները կախված են բաց և հավաստի հիմքեր ստեղծելուց. «Գնահատում եմ կառավարության նախատեսած քայլերը տնտեսական զարգացմանն ուղղված, բայց կան մի շարք ոլորտներ, որոնցում կան հանարավորութուններ»:

Սայմոն Ֆրեյզերը նկատեց, որ իրենք աջակցում են Հայաստանի զարգացմանը, Հայստանում բաց քաղաքական հասարակական գործընթացներին: «Միացյալ թագավորությունը ԵՄ առաջադտար իրավապաշտաններից է, ձգտում է զարգացնել քաղաքկան հարաբերությունները Հայաստանի նման երկրներում: Մենք շահագրգրված ենք ապահովել անվտանգությունը և կայունությունը տարածաշրջանում»,- հայտարարեց նա:

Նա Հայստանին խորհուրդ է տալիս շարունակել հարաբերությունները Եվամիության հետ՝ միաժամանակ հարգելով խորը հարաբերությունները ՌԴ հետ: «Սրանք իրար բացառող չեն: Իհարկե, կլինեն որոշ խնդիրներ, օրինակ Մաքսային միության և Ասոցացման պայմանագրի հարցերում, բայց ակնհայտ է, որ Հայստանը մեծ ձգտումներ ունի դեպի ԵՄ»,- եզրափակեց Սայմոն Ֆրեյզերը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---