Ս. Ֆրեյզերը հրաժարվեց մանրակրկիտ մեկնաբանություն տալ Ստեփանակերտի օդանավակայանի վերաբերյալ հարցին

Ս. Ֆրեյզերը հրաժարվեց մանրակրկիտ մեկնաբանություն տալ Ստեփանակերտի օդանավակայանի վերաբերյալ հարցին

PanARMENIAN.Net - Միացյալ Թագավորությունը փորձում է աջակցել այն բոլոր գործընթացներին, որոնք տեղի են ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Այսօր Երևանում բրիտանական դեսպանատանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Միացյալ Թագավորության արտաքին գործերի փոխնախարար Սայմոն Ֆրեյզերը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության շուրջ ընթացող բանակցություններին: «Խնդիրների լուծումը պետք է գտնել այս կոնֆլիկտի լուծման համատեքստում առաջ եկած սկզբունքների հիման վրա»,- հայտարարեց նա:

Սայմոն Ֆրեյզերը նկատեց, որ բանակցությունների ընթացքը երկարել է: «Կարևոր է, որ աջակցեն համանախագահներին, դեռ ակտիվ շփումներ են տեղի ունենում, անձնական գնահատականներ չեմ տա: Յուրաքանչյուրիս համար կարևոր է գործընթացի ընթացքին աջակցելը, որպեսզի բանակացային ճանապարհով հասնեն խնդրի լուծմանը՝ հարգելով ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը և ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- ասաց նա:

Լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Ստեփանակերտի օդանավակայանի բացման շուրջ քննարկումները և քաղաքացիական օդանավերը խփելու վերաբերյալ ադրբեջանական կողմի սպառնալինքները, Սայմոն Ֆրեյզերը նկատեց, որ յուրաքաչյուր ոք պետք է փորձի զերծ մնալ գործողություններից, որոնք կբերեն չնախատեսված հետևանքների, անհարևաժեշտ է ապահովել ձեռնարկվելիք ցանկացած գործողության թափանցիկությունը:

«Ես չեմ կարծում, որ իմ իրավասությունների շրջանակներում է ավելի մանարամասն մեկնաբանություն տալ դրան»,- եզրափակեց ՄԹ փոխարտգործնախարարը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---