Երևանի էլեկտրասյուներից 2900-ը ենթակա է փոփոխման կամ վերանորոգման

Երևանի էլեկտրասյուներից 2900-ը ենթակա է փոփոխման կամ վերանորոգման

PanARMENIAN.Net - Վթարային վիճակում գտնվող էլեկտրասյուների վերականգնման աշխատանքների հետ կապված` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչը այսօր Երևանի քաղաքապետարանում անցկացված խորհրդակցության ժամանակ զեկուցել է, որ մայրաքաղաքում գույքագրվել է ընկերության կողմից սպասարկվող 14800 հենասյուն, որոնցից 2900-ը ենթակա է փոփոխման կամ վերանորոգման: 2013 թվականին նախատեսված աշխատանքների շրջանակում կփոխվի 1000 հենասյուն:

Քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ բակային տարածքներում գտնվող էլեկտրական մալուխների վիճակի և դրանց կարգավորման նպատակով պատրաստվում է ՀՀ կառավարության որոշման նախագիծ: Զեկուցվել է նաև, որ գույքագրվել են բարեկարգման անհրաժեշտություն ունեցող էլեկտրամատակարարման ենթակայաններն ու գազաբաշխիչ կետերը, և առաջիկայում կմեկնարկեն բարեկարգման աշխատանքները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---