ԱԺ նախագահ. Սուրեն Ավդալբեկյանը ոչ միայն փայլուն գիտնական, այլև հրաշալի մարդ էր

ԱԺ նախագահ. Սուրեն Ավդալբեկյանը ոչ միայն փայլուն գիտնական, այլև հրաշալի մարդ  էր

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Սուրեն Ավդալբեկյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում մասնավորապես ասվում է.

«Խորապես վշտացած եմ անվանի բժիշկ-վիրաբույժ, ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի մահվան կապակցությամբ:

Հայկական բժշկությունը կորցրեց բժշկի ու մանկավարժի, գիտնականի և մի անձնավորության, ով մինչև կյանքի վերջին օրերը շարունակում էր աշխատել նույն եռանդով և նվիրումով՝ նպաստելով հայկական բժշկության ու առողջապահական համակարգի զարգացմանը, իր գիտելիքներն ու հարուստ փորձը փոխանցելով բժիշկների մի քանի սերունդների: Սուրեն Ավդալբեկյանը ոչ միայն փայլուն գիտնական էր, այլև hրաշալի մարդ, ով մեծ հարգանք ու համակրանք էր վայելում իր շրջապատում:

Հայտնում եմ իմ խորին ցավակցությունը Սուրեն Ավդալբեկյանի բոլոր հարազատներին ու մերձավորներին»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---