Բնապահպանները պահանջում են, որ Խոսրովի արգելոցի տնօրենի ընտրությանը մասնակցեն ՀԿ-ների ներկայացուցիչներ

Բնապահպանները պահանջում են, որ Խոսրովի արգելոցի տնօրենի ընտրությանը մասնակցեն  ՀԿ-ների  ներկայացուցիչներ

PanARMENIAN.Net - Էկոլոգիական հասարակական դաշինքը Խոսրովի արգելոցի տնօրենի ընտրության հետ կապված դիմել է Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին: Դիմումի մեջ, մասնավորապես, նշվում է. «Էկոլոգիական հասարակական դաշինքը իր մտահոգությունն է հայտնում Խոսրովի արգելոցի տնօրենի ընտրության հետ կապված: Այս էլ որ երրորդ անգամ է հանրությունը իր բողոքն ու մտահոգություն է հայտնում արգելոցի տնօրենի ընտրության հարցով, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և ներկայացված նոր թեկնածուների ցուցակը:

Էկոլոգիական հասարակական դաշինքը պահանջում է, որ արգելոցի տնօրենի ընտրության հանձնաժողովի մեջ ընդգրկվեն գիտության, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ: Հանրության ներկայությունը հնարավորություն կտա ավելի թափանցիկ դարձնել ընտրության պրոցեսը և զերծ մնալ հետագա անհամաձայնություններից»:

Հիշեցնենք, որ «Խոսրովի անտառ պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի մասնակցության համար դիմում է ներկայացրել 11 մարդ: Տնօրենի ընտրությունը տեղի կունենա մարտի 15-ին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---