Վաշինգոտնի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 11 մարդ է վիրավորվել

Վաշինգոտնի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 11 մարդ է վիրավորվել

PanARMENIAN.Net - Վաշինգտոնի կենտրոնում այսօր Երևանի ժամանակով 10:45 –ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով 11 մարդ է վիրավորվել: Այս մասին գրում է «Ռիա Նովոստին»՝ հղում անելով The Washington Post-ին:

Ոստիկանության հաղորդած տվյալների համաձայն՝ հրաձգության մասնակիցները երկու մեքենայով են եղել և ավտոմեքենաներից կրակ են բացել Նյու-Յորք ավենյուի շենքերից մեկի մոտ հավաքված մարդկանց վրա: Բոլոր 11 վիրավորները հոսպիտալացվել են:

Հանցագործության դրդապատճառները դեռևս հայտնի չեն: Ոստիկանության վարկածով վեճը երկու խմբերի միջև կարող էր ծագած լինել մոտակայքում գտնող գիշերային ակումբներից մեկում, որը տեղի ունեցածից 15 րոպե առաջ փակվել էր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---