Ֆոլկլենդյան կղզիների բնակիչները բրիտանացիներ մնացին

Ֆոլկլենդյան կղզիների բնակիչները բրիտանացիներ մնացին

PanARMENIAN.Net - Ֆոլկլենդյան կղզիների բնակիչները քվեարկել են Մեծ Բրիտանիայի անդրծովյան տարածքի կարգավիճակը պահպանելու օգտին, հայտնում է AFP-ն:

Քաղաքական կարգավիճակի մասին հանրաքվեում գործող իրողությունը պահպանելու օգտին հանդես է եկել քվեարկողների 98,8 տոկոսը, դեմ քվեարկել են ընդամենը 3-ը: Արդյունքների հրապարակումից հետո կղզիների բնակիչները սկսել են տոնել հաղթանակը: Հանրաքվեն նախաձեռնել էր տեղի կառավարությունը՝ ապացուցելու համար Արգենտինայի տարածքային պահանջների անհիմն լինելը: Ընդ որում Արգենտինայի իշխանությունները հիշեցրել են, որ տարածՙքային վեճը Ֆոլկլենդյան կղզիների համար պետք է լուծել բանակցությունների ճանապարհով, հաշվի առնելով կղզու բնակիչների փաստացի շահերը, ոչ թե նրանց ցանկությունները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---