12 մարտի 2013 - 13:54 AMT
Սոմալիի ծովահենները ազատել են հունական տանկերը և անձնակազմի 26 անդամներին

Սոմալիի ծովահենները ազատել են հունական Smyrni տանկերը և անձնակազմի 26 անդամներին: Ծովահենները նավն ու թիմը գերեվարել էին Արաբական ծովի ջրերում և մոտ 10 ամիս գերության մեջ էին: Այդ պահին տանկերում եղել է 1 մլն բարել նավթ, հայտնում է France 24 հեռուստաալիքը:

Նավն ազատ արձակելու մասին լուրը տարածել է նավատեր Dynacom Tankers Management-ը: Սակայն մանրամասների և ծովահենների հետ գործարքի պայմանների մասին ոչինչ չի ասվում: