12 մարտի 2013 - 13:43 AMT
Լավրով. Երկխոսությանը Սիրիայում փորձում են խանգարել անհաշտ ընդդիմության դրսի հովանավորները

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայում երկխոսությանը փորձում են խանգարել անհաշտ ընդդիմության դրսի հովանավորները: Սիրիայի Ազգային համակարգող կոմիտեների ղեկավարությունը ժամանել է Մոսկվա համոզելու համար ՌԴ իշխանություններին աջակցել արյունահեղության կասեցմանը երկրում:

«Իրավիճակը Սիրիայում չի բարելավվում, թեև աճել է բոլոր կողմերի այն ըմբռնումը, որ անհրաժեշտ է դադարեցնել բռնությունն ու երկխոսություն սկսել: Սակայն, երկխոսությանը Սիրիայում փորձում են խանգարել անհաշտ ընդդիմության դրսի հովանավորները»,-ասել է Լավրովը:

«Պաշտոնական Մոսկվան պատրաստ է աջակցել երկխոսության հաստատմանը «հայրենասեր ընդդիմության» ու Սիրիայի իշխանությունների միջև»,- ասել է նա: