12 մարտի 2013 - 12:40 AMT
Կարո Մուրադը կցանկանար հանդիպել Բերնարդ Հոփքինսի հետ

Կիսածանր քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի պարտադիր հավակնորդ Կարո Մուրադը հայտարարել է, որ մտադիր է հանդիպել գոտու նոր տիտղոսակիր Բերնարդ Հոփկինսի հետ:

Ինչպես հայտնում է fightnews.com, IBF-ն արդեն պարտավորեցրել է կողմերին բանակցություններ սկսել մենամարտի մասին: «Դա մեծ մենամարտ կլինի: Նախորդ մենամարտումես երկրպագում էի Հոփքինսին , որպեսզի հանդիպեմ հենց նրան: Լավ կլինի, որ նա չխուսափի ինձ հետ մենամարտից»,-ասել է հայ բռնցքամարտիկը: Մուրադը հավելել է, որ Հոփքինսը բռնցքամարտի կենդանի լեգենդ է, սակայն դա չի անդրադառնա իր ելույթի վրա: