7 փետրվարի 2003 - 21:50 AMT
ՀԱՅԿԱԿԱՆ «ՏԻԳՐԱՆ ՄԵԾ» ԿՈՆՅԱԿԸ ՄՐՑԱՆԱԿ Է ՍՏԱՑԵԼ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
Հայկական «Great Valley» ընկերության «Տիգրան Մեծ» կոնյակը ստացել է ռուսաստանյան խոշորագույն «Պրոդէքսպո» մթերային ցուցահանդեսի շրջանակներում անցկացված դեգուստացիոն մրցույթի Մեծ մրցանակը: Ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, ցուցահանդեսում ոգելից խմիչքների դեգուստացիոն մրցույթը կազմակերպել էր Մոսկվայի Առեւտրա-արդյունաբերական պալատը: