12 մարտի 2013 - 13:02 AMT
Ապրիլի 11-ին Եվրոպայում տեղի կունենա Վիեննայի մոտ օսմանների պարտության մասին ֆիլմի պրեմիերան

Իտալացի ռեժիսոր Ռենցո Մարտինելլին նկարահնել է պատմական «1689 թվականի սեպտեմբերի 11» ֆիլմը, որը պատմում է Վիեննայի մոտ օսմանների պարտության մասին: Սուլեյման Հիասքանչի զորքերի ջախջախումը վերջ տվեց օսմանյան զորքերի առաջխաղացմանն Եվրոպայում:

Մարտինելլիի ֆիլմը պատմական ֆիլմ է կրոնական բովանդակությամբ, որտեղ Վիեննայի պաշարման ժամանակ ներկայացվում է քահանա Մարկո Դ՚ Ավիանոյի կյանքը, որը «սրբի» կարգավիճակ ստացավ՝ կանխելով քաղաքի անկումը և զորակցելով լեհերին: Ֆիլմում նկարահանվելու էին հրավիրվել հայտնի թուրք դերասաններ Հալիլ Բիլգիները, Ահմեդ Մումթազ Թայլանին, Քենան Իմիրզաօղլուն և այլոք, սակայն նրանք հրաժարվեցին նկարահանվել:

Անցայլ տարի Թուրքիայում նկարահանվեց «Ֆաթիհ 1453» ֆիլմը Կոստանդնուպոլսի անկման մասին: