12 մարտի 2013 - 14:02 AMT
ԱՄՆ-ն մտադիր է խոչընդոտել Իրան-Պակիստան գազամուղի կառուցմանը

Վիկտորիա Նուլանդ. ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ սահմանել Պակիստանի դեմ, եթե վերջինս դուրս չգա Իրանի հետ գազամուղի կառուցման համատեղ նախագծից: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը ճեպազրույցի ժամանակ:

«Եթե նախագիծը շարունակվի, մենք ստիպված կլինենք կիրառել Իրանի դեմ պատժամիջոցների օրենքը: Մենք հստակ ասել ենք այդ մասին Պակիստանին»,-ասել է Նուլանդը:

Վաշինգտոնը փորձում է համոզել Իսլամաբադին, որ հարկավոր է հրաժարվել այդ նախագծին մասնակցելուց՝ փոխարենն առաջարկելով էներգետիկ պահանջների բավարարման այլընտրանքային տարբերակներ, հավելել է նա: