Թուրքիան ու Շվեդիան պայմանագիր են կնքել ռազմավարական գործընկերության մասին

Թուրքիան ու Շվեդիան պայմանագիր են կնքել ռազմավարական գործընկերության մասին

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Ստոկհոլմ կատարած իր պաշտոնական այցի ժամանակ հանդիպել է Շվեդիայի վարչապետ Ֆրեդրիկ Ռեյնֆելդտի հետ: Բանակցությունների ավարտին ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը:

Թուրքիայի նպատակն է հաջողությամն ավարտել ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ բանակցությունները, ասել է Գյուլը: Փաստաթղթով նախատեսվում է խորացնել երկկողմ հարաբերություններն ու ընդլայնել համագործակցությունն Անկարայի ու Ստոկհոլմի միջև, հայտնում է Anadolu-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---