Ամփոփվել է Սպարապետ Վ. Սարգսյանի ծննդյան 54-րդ տարեդարձին նվիրված դպրոցական միջոցառումների տասնօրյակը

Ամփոփվել է Սպարապետ Վ. Սարգսյանի ծննդյան 54-րդ տարեդարձին նվիրված դպրոցական միջոցառումների տասնօրյակը

PanARMENIAN.Net - Վազգեն Սարգսյանի ծննդյան 54-րդ տարեդարձի կապակցությամբ Վահագն Վարդևանյանի անվան թիվ 173 հիմնական դպրոցում ամփոփվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության նախաձեռնությամբ մայրաքաղաքի դպրոցներում անցկացված ռազմահայրենասիրական միջոցառումների 10-օրյակը:

«Աշակերտները հնարավորություն են ունեցել Սպարապետի ընկերների ու մտերիմների հետ հանդիպումների, տարաբնույթ այցելությունների շնորհիվ առավել մանրամասն ծանոթանալու Վազգեն Սարգսյանի կենսագրությանն ու մարտական ուղուն: Սա լրացուցիչ խթան է դպրոցակաների ռազմահայրենասիրական դաստիարակության ամրապնդման գործում: Միջոցառումներին մասնակցել են ինչպես հիմնական, այնպես էլ ավագ դպրոցների աշակերտներ»,- նշել է հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:

Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը միջոցառումների շրջանակում կազմակերպված հրաձգության մրցաշարի հաղթողներին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորել և պատվոգրեր ու խրախուսական մրցանակներ է հանձնել: Հուշամրցաշարի արդյունքում լավագույնը ճանաչված հրաձիգները ցուցադրական ելույթներ են ունեցել, հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---