Զ.Փոստանջյան. ՀՀԿ-ն դիտորդական առաքելություն է իրականացրել միջազգային կազմակերպության անվան տակ12 մարտի 2013 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանում նախագահի ընտրությունների արդյունքները վիճարկող գործի քննության շրջանակներում Զարուհի Փոստանջյանը Տիգրան Մուկուչյանին հարցրեց, թե քանի միջազգային կազմակերպություն է հրավիրվել դիտորդական առաքելություն իրականացնելու: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ այս պահին չի հիշում կոնկրետ թիվը: Զարուհի Փոստանջյանը պնդեց, որ Տիգրան Մուկուչյանը մոտավորապես թիվ նշի, Տիգրան Մուկուչյանն ասաց, որ կներկայացնի գրավոր: Զարուհի Փոստանջյանը պնդեց հարցը, Տիգրան Մուկուչյանն արձագանքեց. «Աստված իմ»: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը առաջարկեց, որ ԿԸՀ մյուս ներկայացուցիչները բացեն կայքը և տրամադրեն տվյալը, մինչ Տիգրան Մուկուչյանը կպատասխանի մյուս հարցերին: Քիչ անց նա պատասխանեց հարցին և ասաց, որ 12 կազմակերպություն է իրականացրել դիտորդական առաքելություն և թվարկեց դրանք: «Դուք տեղյակ եք, որ «Ազատ հասարակություն» ինստիտուտ կազմակերպությունը ներառում է ՀՀԿ պատկանելիություն ունեցող մի մարդու՝ Էդգար Հակոբյանին»,- հարցրեց զարուհի Փոստանջյանը: Նա նշեց, որ ՀՀԿ-ն դիտորդական առաքելություն է իրականացրել միջազգային կազմակերպության անվան տակ, ինչը հավատ չի ներշնչում: Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ մի շարք միջազգային ԶԼՄ-ների հրապարակումներին: Նա ասաց, որ Wall Street Journal-ը ևս գրել է, որ «Ազատ հասարակություն» իսնտիտուտ կազմակերպությունը ևս դիտարկել է ընտրությունները: Զարուհի Փոստանջյանը նկատեց, որ այս մասով ևս ընտրական գործընթացը հավատ չի ներշնչում:Զարուհի Փոստանջյանը հարցրեց, թե ինչ կազմակերպություն են եղել դրանք, ովքեր են եղել այդ դիտորդները, ԿԸՀ-ում ինչու չեն ուսումնասիրել»: Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Ինչ վերաբերում է կազմակերպությանը դիտորդական վկայական տալուն, դա անում է ԿԸՀ-ն: Բնական է՝ քաղաքացիները, ովքեր գնացել են դիտորդ լինելու ունեին երկու վկայական՝ դիտորդ լինելու մասին և որակավորման մասին: Հիմա միջազգային դիտորդները Հայստանում որակավորում չեն անցել, հետևաբար այստեղի վկայական չունեն: Բայց այն դիտորդները , որոնք հրավիրվել են համապատասխան կազմակերպությունների կողմից դրսից ևս ստացել են դիտորդի վկայական՝ որակավորման մասին, բնականաբար, ոչինչ ասել չեմ կարող»: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը առաջարկեց, որ այդ մասին հավաստի ապացույցներ ներկայացվեն պատասխանող կողմի եզրափակիչ ելույթում: Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Զուրաբիշվիլին դռնփակ հանդիպման է հրավիրել արևմտյան երկրների դեսպաններին Հաջիև․ Ադրբեջանի և ՌԴ ղեկավարությունը ռուս խաղաղապահների վաղաժամ դուրսբերման որոշում է կայացրել Նա նշել է, որ Ադրբեջանի և ՌԴ ՊՆ–ները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ որոշումը կյանքի կոչելու համար |