ԱԻՆ-ն արդեն ջրափրկարարական աշխատանքների համար նախատեսված ամենագնաց ունի

ԱԻՆ-ն արդեն ջրափրկարարական աշխատանքների համար նախատեսված ամենագնաց ունի

PanARMENIAN.Net - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «ԶԻԼ-131» մակնիշի ամենագնաց ավտոմեքենաներից մեկը ձևափոխվել ու կահավորվել է հատուկ ջրափրկարարական աշխատանքների համար։ Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Ամենագնաց մեքենան զինված է ջրափրկարարական աշխատանքների համար անհրաժեշտ ամենատարբեր գործիքներով ու սարքավորումներով (լապտերներ, բահեր, կեռիկներ, մեծ լույսեր, փրկօղակներ, ջրասուզակային հանդերձանք, սեղմված օդի բալոններ, դրանց լիցքավորման համար անհրաժեշտ կոմպրեսորներ, գեներատոր` մթության պայմաններում լուսավորություն ապահովելու համար, փչովի նավակ, մոտորանավակի շարժիչ և այլն)։

Նոր սարքավորված մեքենան անցնելու է Գեղարքունիքի մարզում տեղակայված հատուկ ջրափրկարարական ջոկատի տրամադրության տակ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---