Արամ Մանուկյան. ՀԱԿ-ը հակված է մասնակցել Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին

Արամ Մանուկյան. ՀԱԿ-ը հակված է մասնակցել Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր հանդիպել է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Հյուսիսային և Արևելյան Եվրոպայի երկրների վարչության պետ տիկին Ելիշկա Ժիգովայի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկան ու ՉՀ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Յեսթրաբը: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջեցների հետ կապերի վարչությունից:

Որպես ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ու Եվրոպական լիբերալ դեմոկրատական և բարեփոխումների կուսակցության խորհրդի անդամ՝ Արամ Մանուկյանը փաստել է եվրաինտեգրման կարևորությունն ու համագործակցության պատրաստակամություն հայտնել:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում հետընտրական գործընթացներին: ՀԱԿ խմբակցության քարտուղարը միջազգային կառույցներին և հատկապես դիտորդական առաքելություններին կոչ է արել ուշադրության առանցքում պահել ընտրական գործընթացները: Արամ Մանուկյանը հյուրերին տեղեկացրել է, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին ՀԱԿ-ը հակված է մասնակցել: Նա նշել է, որ ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու վերաբերյալ խորհրդարանական այլ ուժերի հետ բանակցությունները դեռ չեն ավարտվել:

Չեխիայի արտգործնախարարության պաշտոնյան հետաքրքրված էր՝ արդյոք ընդդիմությունը տեսնում է բարեփոխումների և ընդհանրապես փոփոխությունների միտում: ՀԱԿ խմբակցության քարտուղարը փաստել է դրական տեղաշարժերը զանգվածային լրատվության միջոցների ազատության ուղղությամբ, նաև ընդգծել, որ քաղաքական վիճակը համեմատելի չէ 2008 թ. հետ. այն զգալիորեն բարելավվել է:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրների, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ու դրա ձևաչափին, հայ-թուրքական հարաբերություններին, այլ հարցերի:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---