
Այսօր ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարգարիտ Եսայանի գլխավորությամբ քննարկել է առաջիկայում անցկացվելիք խորհրդարանական լսումների օրակարգային հարցեր: Լսումների թեմաների վերաբերյալ եղել են առաջարկներ հանձնաժողովի անդամների կողմից, որոնք կքննարկվեն աշխատանքային կարգով: Նիստին մասնակցող ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը սատարելու խորհրդարանական լսումների կազմակերպմանը Հայաստանի Ազգային ժողովի աջակցման ծրագրի շրջանակներում, որը մեկնարկել է 2012 թվականից:
Հանձնաժողովը, հեղինակի առաջարկով, այս նիստում չի քննարկել «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրինագիծը՝ լրամշակվելու նպատակով: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժնից: