11 հոկտեմբերի 2005 - 14:31 AMT
Երեւանը եւ Ռոստովի Դոնը դարձան են քույր-քաղաքներ
Նախօրեին Երեւանի քաղաքապետարանում ստորագրվել է համաձայնագիր` Հայաստանի եւ Ռոստովի Դոնի մայրաքաղաքների միջեւ եղբայրական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ: Բացի այդ, Դոնի պատվիրակությունը նահանգապետ Վլադիմիր Չուբի գլխավորությամբ մասնակցել է Երեւանում «19-րդ դարի ռուս-պարսկական եւ ռուս-թուրքական պատերազմների ժամանակ զոհված հերոս կազակների» հիշատակին կանգնեցված հուշահամալիրի բացման հանդիսություններին: Հիշեցնենք, որ հուշակոթողը կանգնեցվել է այնտեղ, որտեղ ժամանակին տեղակայված էին կազակների գնդերը: Յոթ մետրանոց կոթողը շրջապատված է սալաքարերով, որոնց վրա փորագրված են կազակների գնդերի անվանումները: Հուշարձանին փորագրված է.«Ռուսաստանի կազակներին երախտագետ հայ ժողովրդից»: Այդ համալիրի կառուցման նախաձեռնողը Ռոստովի մարզի կազակներն ու Նախիչեւանի հայ համայնքն է: