Հայաստանը կարևորում է Վրաստանի փորձի ուսումնասիրումը ապահովագրական բժշկության տեսանկյունից

Հայաստանը կարևորում է Վրաստանի փորձի ուսումնասիրումը ապահովագրական բժշկության տեսանկյունից

PanARMENIAN.Net - Մարտի 12-ին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպեց Վրաստանի առողջապահության, նախարար Դավիթ Սերգեյենկոյի հետ:

Շնորհավորելով զրուցակցին կառավորության կազմում ընդգրկվելու կապակցությամբ` դեսպան Մանուկյանը հույս հայտնեց, որ երկու երկրների գործընկերային հարաբերությունները հետայսու ևս կպահպանեն ձևավորված բարձր մակարդակը: Նախարար Սերգեյենկոն շնորհակալություն հայտնեց բարեմաղթանքների համար և նշեց, որ հայ-վրացական փոխադարձ համագործակցությունը առողջապահության բնագավառում երկկողմ հարաբերությունների կարևոր ուղղություններից է և պատրաստակամություն հայտնեց շարունակել համագործակցությունը հայկական կողմի հետ ձևավորված սերտ գործընկերային ոգուն համապատասխան: Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի և Վրաստանի միջև առողջապահության բնագավառում համագործակցության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք խնդիրներ: Առողջապահության նախարարը, մասնավորապես, ընդգծեց վրացական կողմի հետաքրքրվածությունը հեռաբուժության բնագավառում Հայաստանի ունեցած փորձում: Միաժամանակ, դեսպան Մանուկյանը հայկական կողմի համար կարևոր համարեց Վրաստանի փորձի ուսումնասիրումը ապահովագրական բժշկության տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում կողմերը միասնական կարծիք արձանագրեցին երկու պետությունների միջև առողջապահության բնագավառում առկա համագործակ-ցության առավել ընդլայնման, հայ և վրաց բժիշկների փորձի փոխանակման անհրաժեշտության մասին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---