11 հոկտեմբերի 2005 - 15:21 AMT
Եվրախորհրդարանի ներկայացուցիչները կոչ են արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Անցած շաբաթ Եվրախորհրդարանի մարդու իրավունքների գծով ենթահանձնաժողովի անդամները Էլեն Ֆլոտերի գլխավորությամբ այցելել են Թուրքիայի Մեծ Ազգային ժողով: Հանդիպման ընթացքում Եվրախորհրդարանի ներկայացուցիչները կոչ են արել պատգամավորներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ քննարկել քրդերեն լեզվով ուսուցումը թույլատրելու հարցը: Պատվիրակության մասնակից լեհ խորհրդարանականները հայտարարել են, որ Լեհաստանը ճանաչել է իր մեղքը հրեաների Հոլոքոսթի հարցում: Նրանք կոչ են արել իրենց թուրք գործընկերներին չխուսափել սեփական պատմությունից: Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից պատգամավոր Էոզդեմ Սերջիօղլուն հայտարարել է, թե իբր «Առաջին աշխարհամարտի տարիներին զոհեր են եղել երկու կողմերից»: «Անկարան բացել է իր բոլոր արխիվները, մինչդեռ Երեւանը շարունակում է իր արխիվները փակ պահել»,-ավելացրել է Սերջիօղլուն, հաղորդում է «Երկիր» թերթը: