13 մարտի 2013 - 15:15 AMT
ԵՊՀ-ում ցուցադրվել է «ՀԱՊԿ. միասին մենք ուժեղ ենք» ֆիլմը

Մարտի 12-ին Հայաստանում ՀԱՊԿ տեղեկատվական աջակցության միջազգային հասարակական կենտրոնի 5-ամյա տարեդարձի տոնակատարության շրջանակներում ԵՊՀ-ում ցուցադրվել է «ՀԱՊԿ. միասին մենք ուժեղ ենք» ֆիլմը:

Ցուցադրությանը մասնակցեցին քաղաքագիտության, իրավագիտության ու միջազգային հարաբերությունների 1-3 կուրսերի ուսանողները:

Ֆիլմն արդեն մի քանի ամիս է, ինչ ցուցադրվում է Հայաստանում, ոչ միայն բուհերում, այլ նաև դպրոցներում, պետական հաստատություններում, սահմանապահ ջոկատներում և ուղեկալներում: