ԵՄ Twinning ծրագիրը բարելավել է ՀՀ հակամենաշնորհային մարմնի ինստիտուցիոնալ հնարավորությունները

ԵՄ Twinning ծրագիրը բարելավել է ՀՀ հակամենաշնորհային մարմնի ինստիտուցիոնալ հնարավորությունները

PanARMENIAN.Net - Մարտի 13-ին Երևանում ամփոփել են Հայաստանում իրականացվող մրցակցային դաշտի բարելավմանն ու ՏՄՊՊՀ աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված ԵՄ Թվինինգ ծրագրի արդյունքները:

Ինչպես ասել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, ԵՄ տեխնիկական աջակցության ծրագիրը անց է կացվել երկու հիմնական ուղղություններով՝ օրենսդրության բարեփոխում ու ՏՄՊՊՀ ինստիտուցիոնալ հնարավորությունների բարձրացում: Ծրագրի իրականացման արդյունքում նվաճումներ են արձանագրվել պետկառույցի աշխատանքում՝ անբարեխիղճ տնտեսվարողների որոշումների վերաբերյալ: «Եթե նախկինում տարեկան մենք 20-30 որոշում էինք կայացնում, ապա 2012թ. այդ թիվը հասել է 214-ի»,-նշել է նա: Շաբոյանը հավելել է, որ ավելացել է նաև տուգանքի չափը՝ մինչև 300 մլն դրամ նախկին 9-10 մլն դրամի փոխարեն, ավելին, այժմ չկա ոչ մի որոշում, որը դատարանն անվավեր է ճանաչել:

ԵՄ Թվինինգ տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակներում տեղի մասնագետները վերապատրաստում են անցել արտերկրում, իսկ օտարերկրյա փորձագետները մասնակցել են ՏՄՊՊՀ դիտարկումներին ու վարչական վարույթներին, կազմակերպվել են բազմաթիվ սեմինարներ, այդ թվում նաև մարզերում:

Իր հերթին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան ասել է, որ բարեխիղճ մրցակցությունը խթանում է բիզնեսի աշխատանքը, թույլ է տալիս նրան աճել, նոր աշխատատեղեր սկսել, ներդրումներ ներգրավել: Մյուս կողմից, ըստ նրա, մրցակցությունը դրական է անդնադառնում սպառողների վրա, որոնք կարող են ընտրություն կատարել ու որակյալ ապրանք գնել ավելի ցածր գնով:

Հրիստեան նաև ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ մրցակցությունը կարևոր նախապայման է Եվրոպայի հետ ասոցացման ճանապարհին, և Հայաստանը պետք է ներդաշնակեցնի տեղական օրենսդրությունը ԵՄ հետ:

Թվինինգ ծրագիրը մեկնարկել է 2009 թվականին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---