ՀՀ ՊՆ ղեկավարը մեդալներով պարգեւատրել է Իրաքում մարդասիրական առաքելությանը մասնակցած խաղաղապահներին:

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 11-ին Հայաստանի նախագահին կից անվտանգության խորհրդի քարտուղար, երկրի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը «Անդրանիկ Օզանյան», «Վազգեն Սարգսյան» մեդալներով, պատվոգրերով, նվերներով է պարգեւատրել Իրաքում մարդասիրական առաքելությանը մասնակցած հայ խաղաղապահների առաջի խմբին, որոնք մասնակցել են խաղաղապահ առաքելությանը Իրաքում: Ելույթ ունենալով զինծառայողների առջեւ, պաշտպանության նախարարը երախտագիտություն հայտնեց մարտական խնդրի հաջող կատարման համար, որը հեշտ չէր: «Իրաքում դուք բարձր եք պահել Հայաստանի զինված ուժերի պատիվը, նպաստել եք աշխարհում մեր երկրի հեղինակության բարձրացմանը: Ձգտելով ինտեգրվել Եվրոպային, մենք չենք կարող անտարբեր մնալ համաշխարհային հանրության խնդիրների հանդեպ, ինչպես նաեւ այդ հանրությունը չի կարող անմասն մնալ մեր խնդիրներին: Այդ պատճառով մենք առաքելություններ են կատարում եւ Կոսովոյում, եւ Իրաքում»,-նշել է նա: Լրագրողների հետ զրույցում Ս.Սարգսյանը բարձր է գնահատել հայ խաղաղապահների պրոֆեսիոնալիզմը: «Անկասկած, մեր զինվորը օտար երկրում պաշտպանում է մեր հողերի անվտանգությունը: Մենք պաշտպանում ենք նրանց անվտանգությունը, գործում ենք ի շահ իրենց, նրանք` ի շահ մեզ: Չի կարելի մոռանալ, որ զինադադարը Լեռնային Ղարաբաղի շուրջ արդեն 11 տարի է ապահովվում է ոչ միայն մեր բանակի շնորհիվ, այլ նաեւ բարեկամ պետությունների շնորհիվ»,-ընդգծել է Ս.Սարգսյանը: Նա նաեւ տեղեկացրել է, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը, «հավանաբար, կդիմի Ազգային ժողով հայ խաղաղապահների երրորդ եւ չորրորդ հոսքերը Իրաք ուղարկելու նպատակահարմարությունը քննարկելու խնդրանքով»:



Նշենք, որ Հայաստանի ներկայացուցիչները ծառայում են Իրաքում Լեհաստանի խաղաղապահ դիվիզիայի կազմում: Տեղակայման, թիկունքի, հեռահաղորդակցման, տեխնիկական եւ բժշկական մատակարարումը ապահովում է ԱՄՆ կառավարությունը: Հայ խաղաղապահների առաջին հերթափոխը Իրաք էր մեկնել հունվարի 18-ին: Վեց ամիս անց տեղի ունեցավ առաջին ռոտացիան: Առաքելությունը շարունակելու համար Հայաստանի խորհրդարանը պետք է տա իր համաձայնությունը: Հայկական կոնտինգենտի կազմում են ռազմական բժիշկներ, սակրավորներ եւ վարորդներ:Հայաստանն իր առջեւ ռազմական խնդիրներ չի դնում` սահմանափակվելով Իրաքում խաղաղապահ առաքելության միայն հումանիտար բաղադրիչով, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---