Աղետի կապոց պատրաստեք. Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետևանքների դեմ ԱԻՆ-ը վարքականոն է տարածել

Աղետի կապոց պատրաստեք. Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետևանքների դեմ ԱԻՆ-ը վարքականոն է տարածել

PanARMENIAN.Net - Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետևանքներով պայմանավորված ԱԻՆ-ը վարքականոն է հրապարակել: PanARMENIAN.Net ը տեղեկացրել էր, որ մարտի 18-ին սպասվող տեղումները կարագացնեն բարձր ջերմաստիճանների արդյունքում կիսահալված վիճակում գտնվող ձյան հալոցքը։ Գետերում սպասվում է ջրի մակարդակի կտրուկ բարձրացում, որի հետևանքով հնարավոր է ափամերձ տարածքների և բնակավայրերի ջրածածկում: Իսկ, ինչպես նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ, ցամաքի որոշակի տարածքների ժամանակավոր ջրածածկ լինելը կոչվում է ջրհեղեղ:

Այսպես, ի՞նչ անել մինչև ջրհեղեղը - Միշտ պատրաստ ունեցեք աղետի կապոց: - Պատրաստեք ավազով լցված պարկեր: - Մաքրեք կոյուղին: - Պահեստավորեք խմելու ջրի և սննդի պաշար (մի քանի օրվա համար): - Հետևեք ջրաօդերևութաբանական ազդարարման նշաններին: - Կապիտալ շինարարություն կազմակերպեք միայն պետական համապատասխան մարմինների թույլտվությամբ: - Նախատեսեք փրկարարական միջոցների պահուստներ (փրկարարական օղակ, փրկաբաճկոն եւ այլն): - Անհրաժեշտության դեպքում կահույքը բարձրացրեք ջրի սպասվելիք մակարդակից բարձր: - Թունավոր և վտանգավոր նյութերը տեղափոխեք ավելի ապահով տեղ: - Ջրհեղեղի սպառնալիքի դեպքում անջատեք գազը, էլեկտրականությունը: - Հետևեք տարահանման և ապաստարանի վերաբերյալ տեղեկատվությանը և կառավարման մարմինների ցուցումներին: - Իմացեք ձեր բնակավայրի ռելիեֆը և ջրհեղեղի սպառնալիքի դեպքում այնտեղից անվտանգ հեռանալու ճանապարհները: - Եթե չեք հասցրել բնակավայրից հեռանալ, ապա տրանսպորտով կամ ոտքով բարձրացեք ձեր բնակավայրին մոտ գտնվող բարձրադիր վայրերը (բլուր, լեռ և այլն): - Պատրաստի ունեցեք լուսային ազդանշանային սարքեր: - Ամրացրեք այն ամենը, ինչ կարող է լողալ ջրի մեջ (կահույք և այլն):

Ի՞նչ անել ջրհեղեղի ժամանակ - Մինչև կառավարման մարմինների համապատասխան ցուցումները մնացեք ապաստարաններում: - Աղետի կապոցը թրջվելուց զերծ պահեք: - Եթե տանն եք, ապա ոչ մի դեպքում մի օգտվեք կենցաղսպասարկման համակարգերից` երկրորդածին աղետներից խուսափելու համար: - Մի փորձեք կտրել-անցնել ջրային հոսքը. 15 սմ խորության ջրի արագ հոսքը վտանգավոր է մարդու համար, իսկ 50 սմ-ը` անանցանելի սովորական մեքենաների համար: - Ծանծաղ տեղերն անցնելիս հագեք ջրակայուն պինդ կոշիկներ և օգտվեք ձեռնափայտից: - Եթե օգնության կարիք ունեք, ապա տվեք աղետի ազդանշան (խարույկ, բղավոց, կրակոց, դրոշներ, ազդանշան եւ այլն):

Ի՞նչ անել ջրհեղեղից հետո Ուշադիր հետախուզեք Ձեր կացարանը` - հիմքի ամբողջությունը. - պատերի, պատուհանների և հատակի վիճակը. - հաղորդակցության համակարգը. - թունավոր օձերի հնարավոր առկայությունը. - ստուգեք սննդի պիտանելիությունը, սննդամթերքը լվացեք եռացրած ջրով. - խմելու ջուրն օգտագործեք սանիտարական ստուգումից կամ եռացնելուց հետո. - մի օգտագործեք ջրում հայտնված սննդամթերքը. - նախքան հաղորդակցության համակարգերից օգտվելը` ստուգեք դրանց վնասվածության աստիճանը. - հաղորդակցության համակարգերի վերանորոգումը վստահեք մասնագետներին. - վտանգավոր է մնալ այն տանը, որը վթարային է կամ վստահություն չի ներշնչում. - առանց անհրաժեշտության մի մտեք ջրածածկ տարածքներ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---