Ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը վիճարկող գործի քննությունն ավարտվեց

Ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը վիճարկող գործի քննությունն ավարտվեց

PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը վիճարկող դիմումների հիման վրա գործի միասնական կարգով քննությունն ավարտվեց, վաղը Սահմանադրական դատարանը կկայացնի և կներկայացնի որոշումը:

«Սահմանադրական դատարանը բազմիցս կրկնել է, թե ինչ հարցեր և ինչ կարգով կարող են քննվել ՍԴ-ում, բայց հաշվի առնելով հարցի կարևորությունը կողմերին փորձեցինք առավելագույն հնարավութունը տրամադրել ներկայացնելու իրենց տեսակետները, փաստերն ու ապացույցները»,- նիստի ավարտին ասաց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: Նա շնորհակալություն հայտնեց կողմերին կոռեկտ և հավասարակշռված լինելու համար:

Հիշեցնենք, որ ԿԸՀ որոշումը և ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները ՍԴ ներկայացրել են նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանը և Անդրիաս Ղուկասյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---