Քամին արդեն տանիքներ է պոկել ու էլեկտրասյուներ թեքել

Քամին արդեն տանիքներ է պոկել ու էլեկտրասյուներ թեքել

PanARMENIAN.Net - Արդեն սկսված ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ պայմանավորված, ուժեղ քամին այսօր ավերածություններ է գործել մի քանի մարզերում: Մասնավորապես այսօր` ժամը 13.36-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս - Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին ուժեղ քամուց էլ. սյուն է թեքվել. էլ.լարերը պոկվել և ընկել են ճանապարհի երթևեկելի հատված: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ - փրկարարները էլ. ցանցի աշխատակիցների հետ համտեղ հեռացրել են լարերը երթևեկելի հատվածից:

Ժամը 13.13-ին տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամուց վնասվել է դպրոցի սպորտդահլիճի տանիքի ազբոշիֆրերը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Փրկարարները կատարել են տանիքի ազբոշիֆերների ամրացման աշխատանքներ:

Ժամը 12.49-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց Լեռնանցք գյուղում վնասվել է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով քշվել է Լեռնանցք գյուղի 3-րդ փողոցի 7/3 Ա.Վարդանյանին պատկանող տան տանիքը: Դեպքի մասին տեղյակ է պահվել Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ա. Ջանազյանը:

11.52-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց փլուզվել է Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի դպրոցի տանիքը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Կստեղծվի հանձնաժողով ստեղծված իրավիճակը գնահատելու և վնասի չափը ճշտելու համար: Ժամը 11.33-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց վնասվել է Գորիս քաղաքի թիվ 1 մանկապարտեզի տանիքը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ - փրկարարները իրականացրել են տանիքի կառուցատարրերի ամրացման աշխատանքներ: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---