Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքը նշել է Ֆրանկոֆոնիայի տոնը

Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքը նշել է Ֆրանկոֆոնիայի տոնը

PanARMENIAN.Net - Սանկտ-Պետերբուրգում Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների ներկայացուցիչները պատրաստել էին ծավալուն ծրագիր` նվիրված Ֆրանկոֆոնիայի տոնին, որն ընդգրկում էր կինոփառատոն, դասական և ժամանակակից երաժշտության համերգներ, ֆրանսերեն լեզվի մրցույթներ և վիկտորինաներ, գիտական կոնֆերանսներ, թաթերական բեմադրություններ և հանդիպումներ գրողների հետ: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մարտի 12-ին Սանկտ-Պետերբուրգում հայկական մշակութային կենտրոնում կայացած ասուլիսին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Բելգիայի, Բուլղարիայի, Հունաստանի Կիպրոսի, Ֆրանսիայի, Շվեցիարիայի գլխավոր հյուպատոսությունները, ինչպես նաև Մոսկվայում Կանադայի դեսպանությանը կից Կվեբեկի գրասենյակը, Ֆրանսիայի համալսարանական քոլեջը և Ֆրանսիական ինստիտուտը:

Տոնական միջոցառումները սկսվել են փետրվարի 28-ից և կշարունակվեն մինչև ապրիլի 1-ը: Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը ներկայացրել է ՀՀ և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև երկկողմ հարաբերությունները և համագործակցության ծրագրերը:

Այնուհետ ելույթ են ունեցել Սանկտ-Պետերբուրգում Հունաստանի, Բելգիայի, Բուլղարիայի, Կիպրոսի և Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսները, որոնք իրենց շնորհակալությունն են հայտնել ՀՀ գլխավոր հյուպատոսությանը և հայկական մշակութային կենտրոնին միջոցառումներին բովանդակալից մասնակցության համար, ինչպես նաև ներկայացրել են իրենց երկրների` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցության գործընթացները և պատասխանել լրագրողների հարցերին:

Ի դեպ, կինոփառատոնին կներկայացվեն «Իմ փոքրիկ իշխան» և «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմերը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---